ՀՍՀ/«ԷՋԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ»
«ԷՋԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ», լույս է տեսնում 1965-ից (անկանոն պարբերականությամբ), Բեյրութում: Խմբագիրներ՝ Գ. Ադդարյան, Ա. Դարյան: Հրատարակում են առաջադիմական մի խումբ մտավորականներ: Տպագրում է պատմվածքներ, բանաստեղծություններ, գրախոսություններ, արվեստաբանական հոդվածներ: Լայն տեղ է հատկացնում հայ սովետական հեղինակներին: Առանձին համարներ են նվիրված Երևանի 2750-ամյակին, Հայաստան, Հայաստանի գրողների միության 5-րդ և Ասիայի ու Աֆրիկաի գրողների 3-րդ համագումարներին: Հանդեսի հիմնական հարցերից է հայ-արաբական բարեկամությունը: Անդրադառնում է միջազգային առաջավոր գրականության ու արվեստի հարցերին, թարգմանաբար տպագրում ռուս, սովետական, արաբ, արևմտաեվրոպական և ամերիկյան գրողների գործերը: Աշխատակցում են սփյուռքահայ անվանի և երիտասարդ գրողներ: Շարունակությունն է «ժողովածու գրականության և արվեստի» (Բեյրութ, 1950-1954, խմբագիր՝ Պ. Մինասյան), «Մշակույթ» (Բեյրութ, 1954—55, խմբագիր՝ Գ. Ադդարյան), «Գիրք գրականության և արվեստի (Բեյրութ, )95556, J 959, խմբագիրներ՝ Գ. Ադդարյան, Գ. Աևան), «Հառաջ-Գրական» (Բեյրութ, 1961-64, խմբագիրներ՝ Գ. Տերտերյան, Պ. Մինասյան) հանդեսների:
Գ. Քեշիշյան
