Jump to content

ՀՍՀ/«ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՄՍԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷՋՄԻԱԾԻՆ», կրոնա-բանասիրական ամսագիր: Հրատարակություն Ամենայն Հայոց կաթողիկոսության: Լույս է տեսնում 1944-ից: Մինչև 1961-ը տպագրվել է Երևանում, 1961-ից՝ Էջմիածնում: Խմբագիրներ՝ Ա. Առաքելյան (1944-48, 1955-1956), Լ. Կիսիբեկյան (1948-50), Ա. Աբրահամյան (1950—55), Ա. Հատիտյան (1956-ից): Լուսաբանում է Մայր աթոռի, միաբանության, հայ եկեղեցու թեմերի կյանքը, հրապարակում կոնդակներ, եկեղեցական ժողովների արձանագրություններ, Մայր աթոռի ու Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրություններ ևն: Տպագրում է հայ ձեռագրագիտության, աղբյուրագիտության, գաղթավայրերի պատմության, միջնադարյան վանքերի վերաբերյալ ոաումնասիրություններ, հայ մատենագիրների անտիպ գործեր, անդրադառնում հայոց լեզվի, դպրոցի, տպագրության, մամուլի, խաչքարերի, եկեղեցական և ժող. երաժշտության պատմությանը: Աշխատակցել են Գ. Հովսեփյանը, Ս. Մալխասյանցը, Հ. Աճառյանը, Ե. Շահազիզը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Գ. Լևոնյանը, Ե. Տեր-Մինասյանը, Ս. Տեր-Ներսիսյանը, Հ. Սիրունին, Հ. Անասյանը և ուրիշներ:

Ս. Քոլանջյան