Jump to content

ՀՍՀ/«ԷՋՄԻԱԾԻՆ» ԳԻՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷՋՄԻԱԾԻՆ», սեղանի սպիտակ տեսակավոր գինի: Մշակվում է 1945-ից՝ ՀՍՍՀ Էջմիածնի գինու գործարանում՝ «Ոսկեհատ» խաղողից: Թնդությունը՝ 14-16 ծավ. տիտրվող թթվությունը՝ 5 գ/լ: Ունի սաթի (բոլոր երանգների) գույն, բոված ընկույզի համ: Հնացման ընդհանուր ժամկետը՝ 3 տարի: Համամիութենական ու միջազգային մրցույթներում շահել է 2 արծաթե մեդալ: