ՀՍՀ/«ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱԼ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ»
«ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱԼ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ», լույս է տեսնում Երևանում, 1961-ից, տարին 6 համար: Խմբագիր՝ Բ. Ֆանարջյան: Հրատարակություն ՀՍՍՀ ԳԱ կենսաբանական բաժանմունքի: Լուսաբանում է վիրաբուժության, դեղաբանության, հոգեբուժության, ուռուցքաբանության, նյարդախտաբանության, թերապիայի, ֆիզիոլոգիայի և բժշկագիտության այլ բնագավառների փորձագիտական ու կլինիկական կարևորագույն պրոբլեմները: Հանդեսը հրատարակում է ռուսերեն և հայերեն հոդվածներ (ռուսերենը՝ հայերեն, հայերենը՝ ռուսերեն ամփոփումով): Աշխատակցել են Հ. Բակլավաջյանը, Ս. Բակունցը, Ա. Ալեքսանյանը, Ի. Գևորգյանը, Ա. Մեհրաբյանը, Ա.Միրզոյանը, Ռ. Ստամբոլցյանը, Զ. Դոլաբշյանը, Վ. Ֆանարջյանը և ուրիշներ: 1961-ին անվանվել է «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ» (բժշկական գիտություններ): 1968-ից հրատարակվում է հանդեսի «Արյան շրջանառություն» հավելվածը (տարեկան 1 գիրք):
