ՀՍՀ/«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» 1952
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» 1952, Բոննի պայմանագիր, անջատ պայմանագիր մի կողմից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, մյուս կողմից՝ ԳՖՀ-ի միջև: Ստորագրվել է մայիսի 26-ին, Բոննում: Նպատակ ուներ պայմաններ ստեղծել ԳՖՀ-ի ռազմականացման և արմ. տերությունների ռազմ, խմբավորումների մեջ ներքաշման համար: «Ը. պ.» հռչակում էր օկուպացիոն ռեժիմի վերացում ԳՖՀ-ում, բայց ֆեդերալ կառավարության իրավասությունից դուրս էին մնում Գերմանիայի վերամիավորման և խաղաղ կարգավորման հարցերը: «Ը. պ.» որոշ ուղղումներով մտցվեց 1954-ի Փարիզի համաձայնագրերի մեջ:
