Jump to content

ՀՍՀ/«ԸՆԿԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԸՆԿԵՐ», հասարակական, գրական շաբաթաթերթ: Հրատարակվել է Թիֆլիսում, 1906-14-ին, ընդմիջումներով: Խմբագիր՝ Ս. Թառայանց: Թերթը ներկայացել է որպես «աշխատավոր ժողովրդի ու նրա շահերի պաշտպան», սակայն, կտրված լինելով իրական կյանքից, քարոզել է կոսմոպոլիտիզմ, բարոյական ինքնակատարելագործում, զորեղ անհատի՝ «գերմարդու» պաշտամունք: Հոդվածներ է տպագրել Լ. Տոլստոյի, Հ. Հելմհոլցի, Մ. Եկմալյանի, Գեորգյան ճեմարանի մասին: