ՀՍՀ/«ԸՆՏԱՆԻՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԸՆՏԱՆԻՔ», բարոյագիտական կիսամսյա հանդես: Հրատարակվել է Կ. Պոլսում, 1883—84-ին: Խմբագիր՝ Ս. Գաբամաճյան: «Ը.» խնդիր էր դրել օգնել հայ կանանց ընտանեկան դաստիարակություն ստանալուն և տնտեսություն վարելուն: Անդրադարձել է իգական սեռի կրթության, պարտականությունների, ազգային սովորույթների և ավանդույթների պահպանման հարցերին, քննադատել դպրոցներում կրթության վիճակը: Կրոնա-բարոյական, խրատական նյութերի կողքին տպագրել է նաև գեղարվեստական գործեր, հոդվածներ ու զրույցներ՝ գրական, գիտական, բժշկ., մանկավարժական թեմաներով: Աշխատակցել են Ռ. Պերպերյանը, Հ. Հինդլյանը, Ե. Անդրեասյանը և ուրիշներ:
