ՀՍՀ/«ԸՆՏԱՆԻ ԻՄԱՍՏԱՍԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԸՆՏԱՆԻ ԻՄԱՍՏԱՍԵՐ», բարոյախոսական, մանկավարժական և գրական հանդես (սկզբում՝ կիսամսյա, ապա՝ ամենամսյա): Հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1854—55-ին: Խմբագիր՝ Վ. Սոֆեալյան: Հայ կանանց դաստիարակությանը և բարոյական կրթությանը նվիրված առաջին պատկերազարդ պարբերականը: Առաջ է քաշել ընտանիքում և հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման, հոգեոր ու մտավոր կյանքի հարստացման, սիրո և ազատության հարցերը: Հետևել է Ժան-ժակ Ռուսսոյի և ժամանակի եվրոպական առաջադեմ մանկավարժության սկզբունքներին:
