Jump to content

ՀՍՀ/«ԸՆՏԻՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԸՆՏԻՐ», տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1936-ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը 42 ծավ. է, շաքարայնությունը՝ 1,2: Ունի վանիլի երանգ, ոսկեգույն է՝ փայլով: Հնացման ընդհանուր ժամկետը 6 տարի: Համամիութենական և միջազգային մրցույթներում «Ը.»ին շնորհվել է 3 ոսկե մեդալ: