Jump to content

ՀՍՀ/«ԹԱՅՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹԱՅՄ» («Time»—«ժամանակ»), շաբաթաթերթ: Հրատարակվում է 1923 ից, Նյու Յորքում: Պատկանում է «Թայմ ինքորփորեյթեդ» հրատարակչական տրեստին: ԱՄՆ-ի հետադիմական հրատարակություններից է: Տպագրում է ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև գիտական և մշակութային ինֆորմացիաներ: Ունի արտասահմանյան հրատարակություններ: