ՀՍՀ/«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ», շաբաթական (1953-54), տասնօրյա (1954—63), կիսամսյա (1968-ից) պարբերական: Հայկ. թատերական ընկերության (ՀԹԸ) հրատարակություն: Լույս է տեսնում 1953-ից, Երևանում: Տպագրում է մայրաքաղաքի թատրոնների ծրագրերը, նյութեր թատրոնների և բեմարվեստի աշխատողների հոբելյանական տարելիցների, թատերական ընկերության ու արվեստի այլ օջախների ստեղծագործական միջոցառումների, մայրաքաղաքի և հանրապետության թատերական նորությունների մասին: Ունի տեղեկատու բաժին: Ներկայացնում է թատրոնի գործիչներին նվիրված նոր մենագրությունները, լուսաբանում ՀԹԸ-ի գործունեությունը: Իբրև հավելված հայերեն և ռուսերեն լույս է ընծայում հյուրախաղերի ժամանած խմբերի ներկայացումների ծրագրերը:
