Jump to content

ՀՍՀ/«ԹԱՏՐՈՆ» ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹԱՏՐՈՆ», գրական, թատերական հանդես: Լույս է տեսել 1893-1905-ին, Թիֆլիսում: Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Թարխանյան: Նպաստել է ազգային բեմարվեստի և դրամատուրգիայի զարգացմանը, կրթել հայ հանդիսատեսի գեղարվեստական ճաշակը, օգնել գեղագիտական մտքի առաջընթացին: Տպագրել է ինքնուրույն և թարգմանական պիեսներ, նյութեր բեմարվեստի տեսական հարցերի մասին (Գյոթե՝ «Կանոններ դերասանների համար», Շիլլեր՝ «Թատրոնն իբրև բարոյական հիմնարկություն», Ս. Հախումյան՝ «Թատրոն, բեմ և լեզու»): Զգալի տեղ է հատկացրել թատրոնի պատմությանը, հայ, ռուս և արևմտաեվրոպական թատերական կյանքին: Աշխատակցել են Գ. Սունդուկյանը, Պ. Պռոշյանը, Հ. Հովհաննիսյանս, Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն, Ա. Ծատուրյանը, Վ. Փափագյանը, Մուրացանը և ուրիշներ: