Jump to content

ՀՍՀ/«ԹԱՏՐՈՆ ԲԱՐԵԿԱՄ ՄԱՆԿԱՆՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹԱՏՐՈՆ ԲԱՐԵԿԱՄ ՄԱՆԿԱՆՑ», կիսամսյա պատկերազարդ հանդես: Հրատարակվել է 1876—78-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-հրատարակիչներ՝ Հ. Պարոնյան, Կ. Յասմաճյան: Առաջին հայերեն մանկական պարբերականներից է: Պարզ, դյուրըմբռնելի ոճով շարադրված նյութերի նպատակն էր դաստիարակել հայրենասեր, նախապաշարումներից ու սնոտիապաշտությունից զերծ սերունդ: Կարևորել է պատանիների և աղջիկների ֆիզիկական ու մտավոր ունակությունների զարգացումը, տպագրել է Հ. Պարոնյանի հետաքրքրաշարժ բնագիտական, պատմական, աշխարհագրական, աստղաբաշխական և տեղեկատու այլ նյութեր: Արժեքավոր են Մ. Մամուրյանի, Ռ. Պերպերյանի՝ մանուկների համար գրած պատմվածքները, առակներն ու բանաստեղծությունները: Ունեցել է հանելուկների, զվարճալիքների և խաղերի նկարագրությունների բաժին: