ՀՍՀ/«ԹԱՏՐՈՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԹԱՏՐՈՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ», թատերական-երաժշտական պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 1910—17-ին, Բաքվում, անկանոն պարբերականությամբ: Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Մայիլյան: Տպագրել է հայկ., ռուս., արեմտա-եվրոպական թատրոնի, երաժշտության վերաբերյալ ուսումնասիրություններ, գրական ստեղծագործություններ, կենսագրականներ, հուշեր, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից: Տպագրվել են Պ. Ադամյանի նամակները, Լեոյի «Հայ արվեստը» աշխատությունը: Աշխատակցել են Կոմիտասը, Գ. Չմշկյանը, Գ. Բաշինջաղյանը, Ռ. Ղորղանյանը, Ա. Մանուկյանը, U. Տեր-Ղևոնդյանը, Գ. Չուբարը և ուրիշներ:
