ՀՍՀ/«ԹԵՈՐԵՏԻԿ»
«ԹԵՈՐԵՏԻԿ», հայ ուսանողական մարքսիստական խմբակ: Ստեղծվել է 1898-ին, Ռիգայում, Ս. Շահումյանի գլխավորությամբ: «Թ.»ի կազմում էին Ա. Ադելյանը (Դանիելյան), Մ. Սարուխանյանը, Ն. Փիրումյանը, Ի. Արությունովը (Հարությունյան), Վ. Սիմոնյանը, Ն. Մամիկոն-անը, Վ. Պարոնյանը, Գ. Եղիազարովը, Կ. Կոստանյանը, Ն. Սարուխանյանը և ուրիշներ: «Թ.» լենինյան իսկրայական ուղղության խմբակ էր: Պայքարել է նացիոնալիզմի դեմ, մասնակցել հակացարական շարժումներին: Հեկտոգրաֆով բազմացրել է հեղափոխական կոչեր, թռուցիկներ և առաքել Հայաստան: «Թ.» կոչ էր անում հայ ժողովրդին միավորվել ռուս ժողովրդի հետ ու, ռուսական հեղափոխության դրոշի ներքո, նրա հետ միասին նախապատրաստել հեղափոխությունը: Խմբակը մշտապես կապ է պահպանել Ռուսաստանի և Կովկասի ս-դ. հեղափոխական կազմակերպությունների հետ: Այն որոշակի դեր է կատարել Հայաստանում մարքսիզմի տարածման, ուսանող-երիտասարդության գաղափարական դաստիարակման գործում:
