ՀՍՀ/«ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ», ֆրանսահայ նկարիչների միություն: Հիմնվել է 1968-ին, Փարիզում: Նպատակն է կապ ստեղծել գաղթավայրերում ապրող հայ արվեստագետների և Սովետական Հայաստանի միջև, մասսայականացնել հայ արվեստը, կազմակերպել ցուցահանդեսներ: Միության կազմում ընդգրկվել են երեսունից ավելի արվեստագետներ՝ Գառզուն, Ժանսեմը, Զ. Մութաֆյանը, Ռ. Ժերանյանը, Պ, Կոստանյանը, Ժ. Փափազյանը, Ժ. ժիրակոն, Գ. Պետիկյանը, Բ. Բառոսյանը և ուրիշներ: Անդրանիկ նախագահ է ընտրվել Գևորգ Հակոբյանը:
