Jump to content

ՀՍՀ/«ԹՈՒԹԱԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹՈՒԹԱԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ», բարոյախոսական, բանասիրական և ուսումնական ամսաթերթ: Լույս է տեսել Զմյուռնիայում, 1854—55-ին: Հրատարակել են Մեսրոպյան վարժարանի սաները՝ մանկավարժ Ա. Փափազյանի հովանավորությամբ ու քաջալերանքով: Աշակերտ-խմբագիրները, դպրոցի սաներն ու ուսուցիչները տպագրել են գրական ստեղծագործություններ, բանասիրական նյութեր, թարգմանություններ, զրույցներ, հեքիաթներ, զվարճալիքներ: Նյութերը հիմնականում աշխարհաբար են, բանաստեղծությունները՝ մեծ մասամբ գրաբար: Հայ մանկական մամուլի առաջնեկներից է:

Մ. Հակոբյան