Jump to content

ՀՍՀ/«ԹՌԻՉՔ» ԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹՌԻՉՔ», եռօրյա թերթ: ՀԿԿ Մարտունու շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Մարտունիում: Լուսաբանում է շրջանի գյուղատնտեսական և արդ. ձեռնարկությունների, հանրապետության երկրագործական ինստ-ի Մարտունու Փորձակայանի, Լիճքի ձկնաբուծարանի աշխատանքները: Արտացոլում է մշակույթի, դպրոցական, առողջապահական, կենցաղի, մարզական հարցեր, տալիս գրական էջեր: «Թ.» հաջորդել է «Կոլխոզ-ուղի» (1933—49), «Կոլխոզային ուղի» (1950—55), «Կոլտնտեսային ուղի» (1956—62) պարբերականներին: 1962—65-ին հրատարակվել է միջշրջանային «Սևան» թերթը: