Jump to content

ՀՍՀ/«ԹՌՉՆԻԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԹՌՉՆԻԿ», ամսօրյա, այնուհետև՝ կիսամսյա հանդես: Հրատարակվել է 1861—1862-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-տնօրեն՝ Գ. Պալյան: Տարել է հայ հասարակական մտքի պահպանողական թևին: Միջանկյալ դիրք է գրավել «Մեղու»ի և «Արևելյան դար»ի բանակռվում: Մասնակցել է գրաբար-աշխարհաբար բանավեճին՝ հօգուտ աշխարհաբարի: Տպագրել է բանաստեղծություններ, աշխարհագրական, բնագիտական, առողջապահական հոդվածներ, խորհուրդներ մանուկներին, զվարճալի պատմություններ: