Jump to content

ՀՍՀ/«ԺԱՄԱՆԱԿ» ԳՐԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԺԱՄԱՆԱԿ», գրական, քաղաքական և հասարակական օրաթերթ: Լույս է տեսնում 1908-ից (ընդմիջումներով), Ստամբուլում: Հիմնադիրն ու առաջին խմբագիրն էր Մ. Գոչունյանը (Քասիմ): Թերթի նյութերը հիմնականում արևմտյան երկրների և թուրք, մամուլի քաղ. հաղորդագրությունների արտատպություններն են, որով էլ պայմանավորված է «Ժ.»ի դիրքորոշումը միջազգային հարցերում: Լուսաբանում է սփյուռքահայ կյանքը, եկեղեցու, դպրոցի, մամուլի գործունեությունը: Վերջին տարիներին տպագրում է նաև լուրեր ՀՍՍՀ տնտեսության և մշակույթի մասին: «Համայնապատկեր տնտեսական և ճարտարվեստական», «Երկրներ և ժողովուրդները բաժիններում ծանոթացնում է աշխարհի տարբեր երկրներին: Գրական բաժինը տպագրում է արևմտահայ և արևելահայ դասական ու ժամանակակից գրողների գործերը, եվրոպական հեղինակների՝ բնագրերից թարգմանություններ:

Ն. Միքայելյան