Jump to content

ՀՍՀ/«ԺԱՄԱՆԱԿ» ԵՐԿՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԺԱՄԱՆԱԿ», երկշաբաթական հանդես: Լույս է տեսել 1863—69-ին, Կ. Պոլսում: Տնօրեն-խմբագիր՝ Մ. Փափազյանց: Լուսաբանել է Կ.Պոլսի և այլ վայրերի հայկ. կրթական հաստատությունների գործունեությունը, տպագրել թերթերի տեսություն, բարոյագիտական հոդվածներ, արժեքավորել թատերական արվեստը՝ որպես լուսավորության և առաջընթացի գործոն, ընթերցողին ծանոթացրել 1836-ի Կանոնադրությանը («Պոլոժենիե»): Անդրադարձել է ընտանիքում կնոջ դերին, տպագրել մայրերին ուղղված խորհուրդների հոդվածաշար: Հանդեսում տեղ են գտել Մ. Խրիմյանի, Մ. Պեշիկթաշլյանի բանաստեղծությունները, մանրապատումներ: