Jump to content

ՀՍՀ/«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ ԲԵՅՐՈՒԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԺՈՂՈՎՈՒՐԴ», քաղաքական, հասարակական օրաթերթ: Լույս է տեսել 1932-ին, Բեյրութում: Խմբագիր՝ Մ. Աղագարյան: Պայքարել է Լիբանանում և Սիրիայում դաշնակցության դեմ: Լայն տեղ է հատկացրել միջազգային քաղ. իրադարձություններին, տեղական լուրերին, ՀՕԿ-ի և ՀԲԸՄ-ի գործունեությանը: Ընդարձակ հոդվածներ է տպագրել Սովետական Հայաստանի գիտական ու մշակութային վերելքի մասին: Անդրադարձել է նաև լեզվաբանության, մանկավարժության, գրականության ու պատմության հարցերին: