Jump to content

ՀՍՀ/«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ ՖՐԱՆՍԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԺՈՂՈՎՈՒՐԴ», քաղաքական և գրական օրաթերթ: Ֆրանսիայի հայ Ազգային ճակատի, այնուհետև ֆրանսահայ Ազգային ընդհանուր միության օրգան: Լույս է տեսել 1943—48-ին, Փարիզում: Խմբագիրներ՝ Շ. Տատուրյան, U. Նազարյան: «ժ.» Ֆրանսիայի օկուպացիայի շրջանում առաջին հայերեն թերթն էր՝. Սկզբում հրապարակվում էր անլեգալ, խմորատիպ, անկանոն պարբերականությամբ: Կազմակերպել և համախմբել է Դիմադրության հայ ուժերի պայքարը ֆաշիզմի դեմ: Հետագայում իր գործունեությունն ուղղել է սփյուռքի (ֆրանսահայության) և հայրենիքի կապերի ամրապնդմանը, լուսաբանել ՍՍՀՄ խաղաղասիրական քաղաքականությունը, տնտեսության և շինարարության ընթացքը: Մասնակցել է հայրենադարձության կազմակերպմանը: Կարևոր տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի նվաճումներին: «ժ.» հետևողական պայքար է մղել դաշնակցության հակասովետական գործունեության դեմ: Թղթակցել են Դ. Դավիթյանը, Լևոն Մեսրոպը, Հ. Պերպերյանը, Ռ. Շիշմանյանը, Զ. Որբունին, Հ. Զարդարյանը, Մ. Աթամճյանը, Մ. Մավիյանը, Ա. Դարբինյանը և ուրիշներ:

Մ. Բաբլոյան