ՀՍՀ/«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ, ձախ սոցիալիստական ուղղության: Լույս է տեսել 1919—20-ին, Փարիզում: Հիմնադիր խմբագիր՝ Գ. Թահմազյան: Լուսաբանել է հայ ժողովրդի դատը, արևմտահայության ազատագրական պայքարի դրվագներ, զբաղվել հայ որբերի ճակատագրի կարգավորման, տարագրյալ հայերի հայրենիք վերադառնալու հարցերով: Տպագրել է հրապարակախոսական նյութեր, սոցիալ-քաղաքական խնդիրներին նվիրված հոդվածներ, արտահայտելով, սակայն, իրարամերժ գաղափարներ:
