ՀՍՀ/«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ» ՕՐԹԱԹԵՐԹ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՁԱՅՆ», քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ): Լիբանանի կոմունիստական կուսակցության օրգանը: Լույս է տեսել 1938—39, 1942—48-ին, Բեյրութամ: Խմբագիրներ՝ Հ. Մատեյան, Հ. Աղբաշյան: Լուսաբանել է երկրի աշխատավորության պայքարը և համաշխարհային կոմունիստական շարժումը, լայն տեղ հատկացրել հայ և արաբ ժողովուրդների բարեկամությանը, Սովետական Միության նվաճումներին՝ գիտության, տնտեսության և արվեստի բնագավառներում: Մերկացրել է համաշխարհային իմպերիալիզմն ու ֆաշիզմը, անհաշտ պայքար մղել դաշնակցության գործունեության դեմ: Հայրենական պատերազմի տարիներին ներկայացրել է սովետական ժողովրդի պայքարը, նշել առաջադեմ ուժերի հաղթանակի անխուսափելիությունը: Ետպատերազմյան տարիներին հանդես է եկել հանուն խաղաղության, ժողովուրդների բարեկամության և սփյուռք—Հայաստան կապի ամրապնդման: 1943-ին զուգահեռ լույս է ընծայել «Ժողովուրդի ձայն» գրական-գեղարվեստական ամսագիրը:
