ՀՍՀ/«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ», բուրժուական գռեհիկ տնտեսագիտական տեսություն, «հիմնավորում է» կապիտալիզմի փոխակերպման գաղափարը: Տարածվել է XX դ. 50-ական թթ., հատկապես ԱՄՆ-ում (Մ. Նադլեր), Իտալիայում (Մ. Սալվադորի) և ԳՖՀ-ում (Լ. Էրհարդ): Ըստ «Ժ. կ.»ի տեսության ժամանակակից կապիտալիզմի համար իբր բնորոշ է հասարակության անդամների միջև «դասակարգային սահմանների» և տարբերությունների վերացում, «դասակարգային միասնություն» և «դասակարգային ներդաշնակություն»: «Ժ. կ.» նպատակ ունի գունազարդել կապիտալիզմը, սքողել աշխատավորների և մոնոպոլիստների միջև անհաշտելի հակասությունների գոյությունը: Տես նաև Կապիտալիզմ:
