Jump to content

ՀՍՀ/«ԺՈՒՌՆԱԼԻՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏ», «Журналист», հասարակական-քաղաքական պատկերազարդ ամսագիր: «Պրավդա» թերթի և ՍՍՀՄ ժուռնալիստների միության հրատարակություն: Լույս է տեսնում 1920-ից, Մոսկվայում: Ընդհանրացնում է սովետական մամուլի փորձը, պրոպագանդում նրա լենինյան սկզբունքները: Լուսաբանում է ժուռնալիստիկայի ժամանակակից պրոբլեմները՝ կապված ՍՍՀՄ-ում կոմունիստական շինարարության և միջազգային կյանքի կարևորագույն իրադարձությունների հետ: Հրատարակվել է՝ «Կրասնի ժուռնալիստ» («Красный журналист», 1920), «Կրասնայա պեչատ» («Красная печать», 1921), «ժուռնալիստ» («Журналист», 1922—33), «բոլշևիստսկայա պեչատ» («Большевистская печать», 1933—41), «Սովետսկայա պեչատ» («Советская печать», 1955—66) անուններով, «ժուռնալիստ»՝ 1967-ից: