ՀՍՀ/«ԻԳՆԱՏ ԱՂԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԻԳՆԱՏ ԱՂԱ», երգիծական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1919-20-ին, Կ.Պոլսում: Խմբագիր-արտոնատեր՝ Ե. Օտյան: Պարբերականը խարազանել է եվրոպական և ամերիկյան քաղաքականությունը Հայկական հարցի նկատմամբ, պարսավել կեղծ բարեգործներին, որոնք խուսափել են նյութական օժանդակություն ցույց տալ գաղթականներին: Ներկայացրել է «Ազգային ջոջերի» նոր պատկերասրահը, տպագրել Ե. Օտյանի «Գրական հիշատակներ» կենսագրական հուշագրությունը և «Փառքի ետևե» երգիծական վիպակը: Անդրադարձել է Կ.Պոլսի մամուլի, գրական և թատերական կյանքի նորույթները, «Ի ա.»ին հաջորդել Է«Շավիղ-Իգնակ աղա» (1920—22) թերթը:
