Jump to content

ՀՍՀ/«ԻԼԻԱԿԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻԼԻԱԿԱՆ», հին հունական էպիկական պոեմ, վերագրվում է Հոմերոսին: Կան Սկզբում հատվածաբար երգվել է տոնախմբությունների ժամանակ: Հավաքվել և գրի է առնվել մ. թ. ա. VI դ., Աթենքում: Պատմում է Ագամեմնոնի գլխավորությամբ Իլիոնի (Տրոյայի) հերոսական պաշարման մասին: Բաղկացած է հեկզամետրով գրված 15630 տողից: Մ. թ. ա. IV—III դդ. Ալեքսանդրիայի քերականները այն բաժանել են 24 երգի (հունական տառերի թվին համապատասխան): Պոեմի գլխավոր հերոսներից են Աքիլլեսը, Մենելայոսը, Հեկտորը: «ի.» հունարեն առաջին անգամ տպագրվել է 1488-ին, Ֆլորենցիայում: Դեռևս հնում հայտնի է եղել հայ իրականության մեջ: Մովսես Խորենացին, բարձր գնահատելով «Ի.», այն օգտագործել իր «Հայոց պատմություն»ը շարադրելիս: Առաջին անգամ հունարենից հայերեն արձակ թարգմանել է (1783, անտիպ) Գեորգ Դպիր Պալատացին: XIX դ. Ի. գրաբար են թարգմանել Եղիա Թովմաճանը (1843) և Արսեն Բագրատունին (1864), իսկ 1911-ին հրատարակվել է արրսեն Ղազիկյանի թարգմանությամբ՝ արևմտահայերենով: 1955-ին ի. Առաջին անգամ աշխարհաբար լույս տեսավ ամբողջական՝ Հ. Համբարձումյանի չափածո թարգմանությամբ: Տես նաև «Ոդիսական»:

Ս. Կրկյաշարյան