Jump to content

ՀՍՀ/«ԻՄՊՈՒԼՍ» ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՄՊՈՒԼՍ», գործարան Դիլիջանում. կապի միջոցներ արտադրող ձեռնարկություն ՀՍԽՀ-ում: Հիմնվել է 1962-ին: Արտադրանքի սերիական թողարկումը՝ 1965-ից: Արտադրանքն իրացվում է Սովետական Միությունում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում (Բուլղարիա, Ռումինիա, Վիետնամ, Մոնղոլիա, Կուբա, Թուրքիա, Իրան, Եգիպտոս, Հնդկաստան):