Jump to content

ՀՍՀ/«ԻՆՈՍՏՐԱՆՆԱՅԱ ԼԻՏԵՐԱՏՈՒՐԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՆՈՍՏՐԱՆՆԱՅԱ ԼԻՏԵՐԱՏՈՒՐԱ» («Иностранная литература», «Արտասահմանյան գրականություն»), ՍՍՀՄ գրողների միության հրատարակություն, գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր: Լույս է տեսնում 1955-ից Մոսկվայում: «Ի. լ.» հաջորդել է «Վեստնիկ ինոստրաննոյ լիտերատուրի» («Вестник инотранной литературы», 1928—30), «Վեստնիկ միրովոյ ռևոլյուցիի» («Вестник мировой революции», 1931—32), «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» («Интернациональная литература», 1933—43) հանդեսներին: