Jump to content

ՀՍՀ/«ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ (ֆրանս. I internatio-nal, լատ. inter—միջև և natio—ազգ, ժողովուրդ), միջազգային պրոլետարական հիմնը, ՍՄԿԿ և մյուս կոմունիստական կուսակցությունների հիմնը: Տեքստը՝ Է. Պոտիեի, երաժշտությունը՝ Պ. Դեգեյտերի: Առաջին անգամ կատարվել է 1888-ին, բանվորների տոնախմբության ժամանակ, Լիլլում: Ա. Կոցի թարգմանությամբ ռուսերեն տեքստը հրատարակվել է 1902-ին: 1917-ից եղել է սովետական պետության հիմնը: ՍՍՀՄ պետական նոր հիմնի հաստատումից (1944) հետո «Ի.» մնում է ՍՄԿԿ հիմն: «Ի.»ի հայերեն լավագույն թարգմանությունը կատարել է Ե. Չարենցը, երաժշտության մշակումը երգչախմբի և դաշնամուրի համար՝ Ռ. Մելիքյանը, որ հայերեն և ռուսերեն խոսքերով 1928-ին տպագրվել է Մոսկվայում: