Jump to content

ՀՍՀ/«ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ 2½»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ 2½» (երկուս և կես), սոցիալիստական կուսակցությունների միջազգային բանվորական միավորման կամ Վիեննայի ինտերնացիոնալի տարածված անվանումը: Ստեղծվել է 1921-ի փետրվարին, Վիեննայում՝ Բեռնի ինտերնացիոնալից ձևականորեն անջատված ցենտրիստական կուսակցությունների և խմբերի կոնֆերանսում: «Ի. 21 2»Ի պարագլուխները պրոլետարական շարժման բոլոր կարևորագույն հարցերում (պրոլետարիատի դիկտատուրայի, զինված ապստամբության, Սովետական Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ևն) գործնականում կանգնած էին օպորտունիզմի ու ցենտրիգմի դիրքերում և ձգտում էին այդ նոր միավորումը հակադրել ամբողջ աշխարհում Կոմինտերնի օրավուր աճող ազդեցությանը: «2 ինտերնացիոնալի պարոնները,—գրել է Վ. Ի. Լենինը,—ցանկանալով հեղափոխականներ կոչվել, գործնականում ամեն մի լուրջ դրության դեպքում հակահեղափոխականներ են դուրս գալիս, որովհետև նրանք վախենում են հին պետական ապարատի բռնի խորտակումից, նրանք չեն հավատում բանվոր դասակարգի ուժերին» (Երկ., հ. 33, Էջ 7): 1923-ի մայիսին «Ի. 21 2» միացավ Բեռնի ինտերնացիոնալին, և ստեղծվեց այսպես կոչված Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալը: