Jump to content

ՀՍՀ/«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹ ՎԱՌՆԱ 1885

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՐԱՎՈՒՆՔ», քաղաքական եռօրյա թերթ: Լույս է տեսել 1885-ին, Վառնայում, հայերեն և ֆրանսերեն: խմբագիր՝ Հ. Մավի (Հակոբ Մավիյան): «Ի.» կոչ է արել ինքնապաշտպանության և ինքնագիտակցության, պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները Թուրքիայում: Որպես ազատագրության ուղի մատնանշել է Բուլղարիայի օրինակը: Վճռականորեն մերկացրել է օտար դիվանագիտության վարքագիծը Հայկական հարցի լուծման մեջ: Տպագրել է ուսումնասիրություններ հայ ժողովրդի պատմության, ներկայի ու ապագայի մասին: Բողոքել է ցարական իշխանությունների կողմից հայկ. դպրոցների փակման առթիվ: Լայն տեղ է հատկացրել միջազգային քաղ. անցուդարձերին: Նյութեր է արտատպել ժամանակի հայ մամուլի էջերից: