Jump to content

ՀՍՀ/«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹ ՎԱՌՆԱ 1896

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՐԱՎՈՒՆՔ», հասարակական-քաղաքական եռօրյա (վերջում՝ յոթօրյա) թերթ: Լույս է տեսել 1896—1911-ին, Վառնայում: Խմբագիր՝ Հ. Գուրպեթյան: «Ի.» պայքարել է հայ ժողովրդի իրավունքների իրականացման, հայ ազատագրական շարժումների միավորման համար, ներկայացրել եվրոպական դիվանագիտության և մամուլի դիրքորոշումը հայոց դատի վերաբերյալ, մերկացրել նրանց շահադիտական մոտեցումը և հարցի լուծման ուղին համարել ռուս, կողմնորոշումը: Անդրադարձել է Կ. Պոլսի հայկ. մամուլին, Բուլղարիայի և Ռումինիայի հայ գաղութների պատմությանը, գրախոսել Հ. Լինչի «Հայաստան» աշխատությունը: Թերթը լայն տեղ է հատկացրել թատերական կյանքի հարցերին, լուսաբանել բուլղարահայ «Վեսելլո» և «Նադեժդա» թատերախմբերի ներկայացումները: Գրական-բանասիրական բաժնում հոդվածներ է տպագրել «Հայը բուլղարական գրականության մեջ» թեմայով, ներկայացրել հայ և բուլղար հեղինակների գործերը: Ունեցել է հայատառ թուրքերենով քաղ. լուրերի բաժին: