Jump to content

ՀՍՀ/«Ի՛ՆՉ ԱՆԵԼ։ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆ ՑԱՎՈՏ ՀԱՐՑԵՐԸ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ի՛ՆՉ ԱՆԵԼ: Մեր շարժման ցավոտ հարցերը», Վ. Ի. Լենինի աշխատությունը, որտեղ մշակվել են Ռուսաստանում մարքսիստական կուսակցության՝ նոր տիպի կուսակցության ստեղծման ծրագիրն ու պլանը: Գրքում Վ. Ի. Լենինը գաղափարապես ջախջախեց «Էկոնոմիզմը» և կործանիչ հարված հասցրեց միջազգային օպորտունիզմին: Գրվել է 1901-ի աշնանը 1902-ի փետրվարին, տպագրվել է արտասահմանում: Գրքում Վ. Ի. Լենինը իրար հակադրեց երկու ուղղություն, երկու տակտիկա, որոնք XIX ղ. վերջին և XX դ. սկզբին դրսեվորվեցին ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային պրոլետարիաաի դասակարգային պայքարում: Առաջին ուղղության պաշտպաններն էին հեղափոխական ս-դ-ները, որոնք կողմնակից էին հասարակական-քաղ. կյանքի վերափոխմանը և առաջնությունը տալիս էին քաղ. պայքարին: Երկրորդ ուղղության պաշտպաններն էին օպորտունիստները, ռեֆորմիստները: Վ. Ի. Լենինը մարքսիստական անաչառությամբ մերկացրեց օպորտունիզմի բոլոր տարատեսակները՝ նրանց որակելով որպես բուրժ. գաղափարախոսության պաշտպաններ: Գրքում բազմակողմանի վերլուծության է ենթարկվել սոցիալիստական գաղափարախոսություն մշակելու և այն բանվորական շարժմանը միացնելու բարդ պրոբլեմը: Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ առանց սոցիալիստական գիտակցության բանվորական շարժումը կընդունի տրեդ-յունիոնիստական բնույթ և կենթարկվի բուրժուազիայի ազդեցությանը: Ելնելով իրենց, այսպես կոչված «ստադիաների տեսությունից»՝ «Էկոնոմիստները» քարոզում էին խորապես սխալ և վնասակար հայացքներ՝ ս-դ-ներին խորհուրդ տալով զբաղվել բացառապես տնտ. պայքարի կազմակերպումով և դրանով իսկ «բուն տնտ. պայքարին հադորդել քաղ. բնույթ»: Վ. Ի. Լենինը «էկոնոմիստների» այս քաղաքականությունը որակեց որպես բանվորական շարժումը բուրժուազիային ենթարկելու քաղաքականություն: Գրքում բացահայտված է բուրժուազիայի դեմպրո-լետարիատի դասակարգային պայքարի երեք ձևերի՝ քաղաքական, գաղափարական և տնտեսական պայքարի օգտագործման անհրաժեշտությունը, հատուկ ընդգծվում է այն դրույթը, որ բանվոր դասակարգը միայն քաղաքական պայքարի շնորհիվ կարող է հասնել իշխանության: Վ. Ի. Լենինի աշխատությունը աչքի ընկնող դեր խաղաց հեղափոխական մարքսիստական կուսակցության ստեղծման համար մղվող պայքարում: Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ սոցիալիզմի հաղթանակին հասնելու համար պրոլետարիատին անհրաժեշտ է բարձր դասակարգային քաղ. գիտակցություն, որ այդպիսի գիտակցություն պրոլետարիատի մեջ դաստիարակում է մարքսիստական կուսակցությունը: Հակառակ «էկոնոմիստների» պնդման, թե պետք է բավարարվել անջատ-անջատ ս-դ. կազմակերպությունների գոյությամբ, Վ. ի. Լենինը խնդիր դրեց դրանք միավորել մեկ ս-դ. կուսակցության մեջ: Ռուսաստանում ստեղծվող կուսակցությունը պետք է լինի բանվոր դասակարգի քաղ. առաջնորդը, կառուցված լինի դեմոկրատական ցենտրալիգմի սկզբունքով: Գրքումվ. Ի. Լենինը հիմնավորեց մարքսիստական այն հանրահայտ դրույթը, թե մարքսիստական կուսակցությունը սոցիալիզմի ու բանվորական շարժման միացումն է: «Ի. ա.»ում Վ. Ի. Լենինի մշակած գաղափարական հիմունքները, քաղ. ու կազմակերպական բոլոր դրույթները ուղեցույց են բոլոր երկրների կոմունիստական և բանվորական կուսակցությունների համար: «Ի.ա.» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1929-ին, Մոսկվայում: Առ մեկը հունվ. 1978-ի հայերեն հրատարակվել է 14 անգամ: