Jump to content

ՀՍՀ/«ԼԱՊՏԵՐ ԴԻՈԳԻՆՅԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԱՊՏԵՐ ԴԻՈԳԻՆՅԱՆ», երգիծական հանդես: Լույս է տեսել 1883-88-ին, Կ. Պոլսում, ընդհատումներով և անկանոն պարբերականությամբ: խմբագիր՝ Ի. Տերենց: Լուսաբանել է հայկ. վարժարանների ուսուցիչների վիճակը, ծաղրել քահանայական դասի արարքները և «բարեպաշտություն» ցուցադրող հավատացյալների պահվածքը: Տպագրել է նաև զվարճալի մանրապատումներ, ասուլիսներ, հանելուկներ, երկխոսություններ, խրատական ասացվածքներ: Ուներ հայատառ թուրքերենով բաժին: