Jump to content

ՀՍՀ/«ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇ», երկօրյա զինվորական թերթ: Կարմիր բանակի Անդրկովկասյան զինվորական օկրուգի «Ленинское знамя» թերթի հայերեն տարբերակը: Լույս է տեսել 1942—56-ին, Թբիլիսիում: 1942—45-ին հրատարակվել է «Բանվորազյուղացիական Կարմիր բանակի մարտիկ» («Боец РККА»ի տարբերակը) անունով: Խմբագիրներ՝ Ա. Մնացականյան, Վ. Ղազանչյան, Ս. Գրիգորյան, Վ. Վարդանյան: Կարևոր դեր է կատարել ռազմաճակատում կռվող հայ մարտիկների քաղ.գաղափարական ակտիվության բարձրացման և ռազմ, ունակությունների կատարելագործման ուղղությամբ, լուսաբանել է պատերազմի ընթացքը Կովկասյան ռազմաճակատում, հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով ոգևորել և դաստիարակել է հայրենասերների: Թերթը մեծ ավանդ ունի հայերեն ռազմ. տերմինների մշակման և արմատավորման, հայ. ռազմ, արվեստի պատմությունը ներկայացնելու ասպարեզում:

Վ. Մաղալյան