Jump to content

ՀՍՀ/«ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇՈՎ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇՈՎ», երկօրյա թերթ: ՀԿԿ Կամոյի շրջանային կոմիտեի, աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Կամոյում: Աջակցում է կուսակցական և սովետական կազմակերպություններին՝ կենսագործելու տնտ. ու կուլտուրական շինարարության խնդիրները: Կարևոր դեր է կատարում աշխատավորների կոմունիստական դաստիարակության, քաղ. Մակարդակի բարձրացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Լուսաբանում է շրջանի գյուղատնտեսության և արդ. ձեռնարկությունների աշխատանքները, սոցմրցության ընթացքը: Լայն տեղ է հատկացնում շրջանի մշակութային և մարզական կյանքին, տպագրում գրական-գեղարվեստական գործեր ևն: «Լ. դ.» հաջորդել է «Խորհրդային գյուղ» (1930—1935), «Բայազետի կոլխոզնիկ» (1935—1954), «Բայազետի կոլտնտեսական» (1954 —59), «Կոմունիզմի համար» (1959 1962), «Սևան» (1962-64) միջշրջանային թերթերին:

Վ. Ամիրբեկյան