ՀՍՀ/«ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ» ԱՄՍԱԳԻՐ
«ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ», տեսական-քաղաքական ամսագիր: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի օրգան: Լույս է տեսնում 1957-ից, Երևանում: Խմբագիր՝ Ա. Ադոյան: Լուսաբանում է մարքսիզմ-լենինիզմի, ՍՄԿԿ քաղաքականության կենսական հարցերը, անդրադառնում լենինյան տեսական ժառանգությանը և կուսակցության ղեկավար դերին: Հանդեսը պայքարում է կուսակցական շինարարության պրակտիկ պրոբլեմների հետ տեսության անխզելի կապի բացահայտման և արդի դարաշրջանի կոմունիստական շարժման փորձի ընդհանրացման համար: Պարզաբանում է մարքս-լենինյան փիլիսոփայության, սոցիոլոգիայի, գիտական կոմունիզմի, տնտեսագիտության և տնտեսության կառավարման, իրավագիտության, սովետական շինարարության և գիտատեխնիկական հեղափոխության կարևոր խնդիրներ: Լայն աշխատանք է ծավալում հանրապետության քաղ., տնտ. և հասարակական կյանքի ղեկավարման մեթոդներն ու ոճը կաւոարելագործելու, նորագույն միջոցների կիրառումն արմատավորելու գործում: Բազմակողմանի լուսաբանվում են ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների և Կենտրոնական կոմիտեների որոշումները: Անմիջական օգնություն է ցույց տալիս կուսակցական ուսուցման ցանցի, հատկապես պրոբլեմային տեսական սեմինարների ունկնդիրներին, հրապարակում ուսուցման ծրագրով նախատեսված նյութեր: Տպագրում է հանրապետական և շրջանային պարբերական մամուլի տեսություններ, նոր գրքերի գրախոսություններ և ծանոթագրություններ: «Լ. ու.»ին նախորդել են. «Կոմունիստ» (1922—23, 1925—28, 1935—36), «Լենինյան ուղի» (1928—33), «Կուսաշխատող» (1936—40), «Պարտաշխատող» (1940—41), «Պարտիական կյանք» (1947—56) պարբերականները:
Վ. Ամիրբեկյան
