ՀՍՀ/«ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ» ԵՐԿՕՐՅԱ ԹԵՐԹ
«ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՈՎ», երկօրյա թերթ: ՀԿԿ Իջևանի շրջանային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1962-ից, իջևանում: Լայն տեղ է հատկացնում շրջանի արդ. ձեռնարկությունների աշխատանքների լուսաբանմանն ու առաջավորների փորձի ընդհանրացմանը, գյուղատնտեսության զարգացման և բնության պահպանության խնդիրներին, ծանոթացնում կառավարման ժամանակակից մեթոդներին և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղիներին: Լուսաբանում է շրջանի հասարակական կյանքը, ներկայացնում նրա հեղափոխական անցյալը: Տպագրում է գրական էջեր, տեղեկատվություններ շրջանի մշակութային, մարզական նորությունների և միջազգային իրադարձությունների մասին: Հաջորդել է «Հարվածային կոլխոզնիկ» (1935—55) և «Իջևանի կոլտնտեսական» (1955—62) թերթերին:
Վ. Ամիրբեկյան
