Jump to content

ՀՍՀ/«ԼԵՆՇԻՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԵՆՇԻՆ», տրեստ, Լենինական քաղաքի տարածքում արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունն իրականացնող կազմակերպություն: Ստեղծվել է ՀՍՍՀ ժողկոմսովետի 1938-ի հունվ. 4-ի որոշմամբ: 1924-ից գործել է «Տեքստիլշին» անվամբ: (Անի 4 շինվարչություն, երկաթբետոնե իրերի կոնստրուկցիաների գործարան, մեքենայացման բազա, մատակարարման բաժին, տեխ. գրասենյակ և ավտոպարկ: «Լենշին»ի կոլեկտիվը կառուցել է Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, նրա շուրջը տարածված բանվորական թաղամասը և քաղաքի այլ ձեռնարկություններ: Տրեստը տարեկան կատարում է մոտ 19 մլն ռ. շինմոնտաժային աշխատանք: Տարեկան շահագործման է հանձնում 50—55 հզ. մլն ռ. բնակելի տարածություն, 5,5 մլն ռ. արդ., ինչպես նաև զգալի գումար կազմող դպրոցական, նախադպրոցական, կուլտուր-կենցաղային և այլ օբյեկտներ: 1967 1977-ին «Լենշին» տրեստը 26 անգամ արժանացել է համամիութենական, հանրապետական և քաղաքային փոխանցիկ դրոշների, ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և Համ ԼԿԵՄ Կենտկոմի հուշադրոշի և պատվոգրերի: Շուրջ 200 շինարարներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, 13-ը արժանացել են ՀՍՍՀ վաստակավոր շինարարի, իսկ Մ. Պետրոսյանը՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Տրեստի շինարարների համար ստեղծված են ուսումնական կոմբինատ, 120 տեղանոց առողջարան-պրոֆիլակտորիում, սպորտային բազա՝ ձմեռային լողավազանով, կուլտուրայի պալատ, նրանց երեխաների համար՝ պիոներական ճամբար, 4 մանկապարտեզ: