ՀՍՀ/«ԼԵՌՆԱԳՈՐԾ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼԵՌՆԱԳՈՐԾ», երկօրյա թերթ: ՀԿԿ Արթիկի շրջանային կոմիտեի, աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լոյս է տեսնում 1931-ից, Արթիկում: Առաջին շրջանում թերթը մասնակցել է տնտեսության վերակառուցման պայքարին, աջակցել գյուղի սոցիալիստական վերափոխումն ու կոլտնտեսային շարժման վերելքն ապահովելու գործին: Պայքարել է անգրագիտության վերացման համար: Ետպատերազմյան տարիներին թերթն ընդհանրացնում է առաջավորների փորձը, լուսաբանում սոցիալիստական մրցության ընթացքը, շրջանի աշխատանքային, մշակութային և մարզական առօրյան, տպագրում ստեղծագործող երիտասարդության գրական փորձերը: ՏԱՍՍ-ին ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի նյութերով ընթերցողներին ծանթացնում է միջազգային և հանրապետական իրադարձություններին:
Հ. Ամիրբեկյան
