Jump to content

ՀՍՀ/«ԼԵՖ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԵՖ» (լևի ֆրոնտ իսկուստվ—արվեստի ձախ ճակատ), գրական-գեղարվեստական միավորում: Ստեղծվել է Մոսկվայում, 1922-ին: Լ-ի մեջ մտնում էին բանաստեղծներ, քննադատներ, արվեստի տեսաբաններ: Միավորումը գլխավորում էր Վ. Մայակովսկին: Լ-ի տեսաբաններն առաջ քաշեցին արվեստն իբրև «կենսակառուցվածք», «սոցիալական պատվեր» (արվեստագետն իր դասակարգի առաջադրանքը կատարող «վարպետ է» միայն), ինչպես նաև «ձևի հեղափոխություն» տեսությունները (այստեղից էլ՝ արվեստի գեղարվեստական-ճանաչողական ֆունկցիաների ժխտումը, դասական ժառանգության թերագնահատումը, ֆորմալիստական որոնումները): Լ. կոչ էր անում ստեղծել որոշակի ֆունկցիա ունեցող ուտիլիտար գործեր: Լեֆականները ժխտում էին գեղ. ստեղծագործության ավանդական շատ տեսակներ՝ դրանց հակադրելով, այսպես կոչված, «Փաստի գրականությունը»: 1923—25-ին խումբը հրատարակել է«Լեֆ», 1927—28-ին՝ «Նոր լեֆ» ամսագիրը: 1928-ին Մայակովսկին դուրս եկավ խմբավորումից, որը գործեց մինչև 1929-ը: Նույն ժամանակաշրջանում Լ-ի օրինակով մի շարք երկրներում ստեղծվեցին համանման խմբավորումներ (Փարիզում՝ «Կլարտե», Պրագայում՝ «Դիվետսիլոմ», Լենինգրադում՝ «Լեֆ-Լեֆ», Վրաստանում՝ «Մեմար-ցխենեոբա», Հայաստանում՝ «Ստանդարտ»): Յու. Փասյան.