Jump to content

ՀՍՀ/«ԼԻԲԱՆԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԻԲԱՆԱՆ», քաղաքական-հասարակական և գրական եռօրյա թերթ: Լույս է տեսել 1924—35-ին, Բեյրութում: Խմբագիրներ՝ Ա. Գազանճյան, Ղ. Չարըք, Ժ. Աճեմյան, Ե. Քեշիշյան, Մ. Նաճարյան, Մ. Տաքեսյան, Ս. Թումաճանյան, Ս՜. Սեֆերյան, Մ. Աղազարյան: Ունեցել է հնչակյան ուղղություն, պայքարել դաշնակցության հակասովետական գործունեության դեմ: Ձգտել է համերաշխություն ստեղծել Լիբանանի կրթական, մշակութային և հասարակական առաջադիմական կազմակերպությունների միջև: Լայն տեղ է հատկացրել Լիբանանի է Սիրիայի քաղ. ու մշակութային կյանքին, Սովետական Հայաստանի վերելքին: Անդրադարձել է հայրենադարձությանը՝ որպես հայության փրկության ուղու: Տպագրել է պատմությանն ու մանկավարժությանը նվիրված նյութեր, բանաստեղծություններ ու պատմվածքներ: