Jump to content

ՀՍՀ/«ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ», առանց դատի ու քննության նեգրերի ու առաջադեմ սպիտակամորթների հաշվեհարդար (ինքնադատաստան) ԱՄՆ-ում: «Լ. դ.»ի գոհերին, որպես կանոն, խոշտանգում, ծաղրուծանակի են ենթարկում, ապա՝ սպանում: «Լ. դ.» տերմինը հավանաբար առաջացել է XVIII դ. ամերիկյան ռասիստ Չարլզ Լինչի (Անկախության պատերազմի տարիներին գումարտակի հրամանատար Վիրջինիա նահանգում) անունից, որն ինքնագլուխ ստեղծել էր հանցագործներին գլխավորապես քաղ. հակառակորդների հաշվեհարդարի դատարան: 1782-ին հատուկ օրենքով Լինչի գործողությունները անօրինական ճանաչվեցին, սակայն «Լ. դ.»ի նպատակամղվածությունը չդատապարտվեց: «Լ. դ.» լայն տարածում է ստացել XIX դ. վերջից մինչև XX դ. 30-ական թթ.: XX դ. կեսից «Լ. դ.» ստացել է բացահայտ դասակարգային բնույթ: «Լ. դ.հրահրում են պրոֆաշիստական Կուկլուկսկլանը, Ջ. Բերչի ընկերությունը ևն: