Jump to content

ՀՍՀ/«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» «Литературная Армения», «Գրական Հայաստան»), գրական-քննադատական, հրապարակախոսական ռուսերեն ամսագիր (սկզբում՝ երկամսյա): Լույս է տեսնում 1958-ից, Երևանում: Հայաստանի գրողների միության օրգան: Խմբագիրներ՝ Գ. Բորյան, Գ. Էմին, Ս. Հարությունյան, Մ. Շաթիրյան, Կ. Սիմոնյան (1975-ից): Ներկայացնում է դասական և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունները, տպագրում գրախոսականներ, հոդվածներ: «Լ. Ա.» նշանակալից ավանդ ունի սփյուռքի հայ հեղինակների պրոպագանդման ասպարեզում: Հրապարակախոսական ելույթները նվիրված են հանրապետության հասարակական-քաղ., տնտ. կյանքի իրադարձություններին: Տպագրում է ակնարկներ ու դիմանկարներ՝ նվիրված արդյունաբերության և գյուղատնտեսության անվանի մարդկանց, նշանավոր գիտնականներին ու արվեստագետներին: Անդրադառնում է ՀՍՍՀ մշակութային կյանքի նվաճումներին, արտատպում նմուշներ հայ գեղանկարիչների գործերից: Որպես թարգմանիչներ «Լ. Ա.»ին աշխատակցել են Ն. Տիխոնովը, Վ. Զվյագինցևան, Ե. Եվտուշենկոն, Ռ. Ռոժդեսավենսկին, Մ. Պետրովիխը և ուրիշներ: