ՀՍՀ/«ԼՃԱՅԻՆ ԴՊՐՈՑ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՃԱՅԻՆ ԴՊՐՈՑ» բանաստեղծների (The Lake School of poets), XVIII դ. վերջի —XIX դ. սկզբի անգլիական ռոմանտիկ բանաստեղծների խումբ, որոնք ապրել են Անգլիայի հյուսիսում, այսպես կոչված, «լճերի երկրում»: «Լ. դ.»ի բանաստեղծներ Ու. Վորդսվորթը, Ս. Թ. Քուրիջը և Ռ. Սաութին հայտնի են նաև «լեյկիստներ» (անգլ. lake—լիճ բառից) անունով: Իրենց ստեղծագործությունը հակադրելով XVIII դ. կլասիցիստական ու լուսավորական ավանդույթին, նրանք ռոմանտիկական ռեֆորմ կատարեցին անգլ. պոեզիայում: Նրանք սկզբում ողջունեցին Ֆրանս, մեծ հեղափոխությունը, հետագայում երես թեքեցին նրանից: «Լեյկիստներ»ի քաղ. հայացքները գնալով ռեակցիոն դարձան: Տարիների հետ անկում ապրեց նաև նրանց պոեզիան: Սակայն վաղ շրջանի լավագույն ստեղծագործությունները մինչև հիմա էլ անգլ. պոեզիայի հպարտությունն են:
