Jump to content

ՀՍՀ/«ԼՅՈՒԴՎԻԳ ՖՈՅԵՐԲԱԽԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ԼՅՈՒԴՎԻԳ ՖՈՅԵՐԲԱԽԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ» | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 4 (տեսածրված) • 1978

«ԼՅՈՒԴՎԻԳ ՖՈՅԵՐԲԱԽԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ», Ֆ. Էնգելսի աշխատությունը, ուր շարադրված են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմնական սկզբունքները: Գրել է 1886-ին: Բաղկացած է 4 գլխից: Պարզաբանելով մարքսիստական փիլիսոփայության հարաբերությունը նրա տեսական աղբյուրներից մեկին՝ գերմ. դասական Փիլիսոփայությանը, Էնզելսը վերլուծել է Հեգելի փիլ. իդեալիստական համակարգի և դիալեկտիկական մեթոդի հակասականությունը, Ֆոյերբախը մատերիալիզմի սահմանափակությունը և իդեալիզմը հասարակական կյանքի բացատրության բնագավառում: Էնգելսը միաժամանակ ընդգծել է Ֆոյերբախի և Հեգելի Փիլիսոփայության մեջ այն դրականն ու առաջադիմականը, որ քննադատորեն յուրացրել ու զարգացրել է մարքսիզմը: Քննարկելով Փիլիսոփայության հիմնական հարցը՝ Էնգելսը ցույց է տվել, որ ըստ այդ հարցին տրված պատասխանի՝ փիլիսոփայությունը բաժանվում է մատերիալիզմի և իդեալիզմի: Նա պարզաբանել է նաև փիփսոփայության հիմնական հարցի ճանաչողական կողմը, այս կապակցությամբ վերլուծել ու քննադատել ագնոստիցիզմը, վեր հանել ճանաչողության ու պրակտիկայի փոխհարաբերությունը և կապը: Վերջին բաժնում նա ցույց է տվել դիալեկտիկայի վերափոխումը մատերիալիստատան դիալեկտիկայի, իսկ մատերիալիզմինը՝ դիալեկտիկական մատերիալիզմի, դրանք հետևողականորեն տարածել հասարակության և նրա պատմության ըմբռնման վրա: Վ. Ի. Լենինը հաճախ է վկայակոչել Ֆ. Էնգելսի այս աշխատությունը, ինչպես «Անտի Դյուրինգը» և Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», այն համարել յուրաքանչյուր գիտակից բանվորի սեղանի գիրքը: Հայերեն հրատարակվել է «Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը» վերնագրով. առաջին անգամ՝ 1930-ին, այնուհետև, մինչև 1978-ը լույս է ընծայվել 7 անգամ:

Մ. Մելիքյան