ՀՍՀ/«ԼՈՌԻ» ԳՈՐԾԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՌԻ» տավարաբուծական տոհմային սովետական տնտեսություն գործարան Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, կազմակերպվել է 1924-ին: Գյուղատնտ. արտադրության հիմնական ուղղությունը տոհմային տավարաբուծությունն է: 1975-ին տնտեսությունում եղել է 1466 գլուխ կովկասյան գորշ տավար, որից կով՝ 501: Օժանդակ ճյուղ է խոզաբուծությունը: Զբաղվում են նաև կարտոֆիլաբուծությամբ:
